вторник, 24 февраля 2015 г.

«Ռեֆորմ» ՀԿ-ն միանում է մարտի 1-ին կայանալիք համաժողովրդական հանրահավաքին


«Ռեֆորմ» հասարակական կազմակերպությունը, հաշվի առնելով Հայաստանում վերջին քաղաքական իրադարձությունները` իշխանության բռնարարքները ԲՀԿ-ի նկատմամբ, ինչպես նաեւ ՀՀ-ում ստեղծված ծայրաստիճան վտանգավոր ներքաղաքական իրավիճակը՝ կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին եւ անհատ քաղաքացիներին մարտի 1-֊ին ժամը 15։00 հավաքվել Ազատության հրապարակում եւ միասնական կամք ձևավորել՝ նոր իրադրության պահանջներին համապատասխան: