среда, 8 октября 2014 г.

ՀԿ-ները կոչ են անում մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին


Կոչ ենք անում մեր հասարակական կազմակերպությունների բոլոր անդամներին միանալ հոկտեմբերի 10-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում Հայ ազգային Կոնգրեսի, ԲՀԿ-ի և «Ժառանգություն» կուսակցությունների հրավիրած համատեղ հանրահավաքին:


Համոզված ենք, որ մարզային հանրահավաքներով հիմք դրված հոկտեմբերի 10-ի հանրահավաքը բացառիկ և պատմական նշանակություն է ունենալու ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ:

Հանրահավաքի միասնականությունն ու օրակարգը բեկումնային դեր են խաղալու ներքաղաքական գործընթացներում, ինչպես նաև ամրապնդելու են Հայաստանի հանրապետության դերը տարածաշրջանում և արտաքին քաղաքականության մեջ:

«Ռեֆորմ հանուն ժողովրդավարության զարգացման»
«Մենք հանուն ժողովրդավարության»
«Ազատականություն և ժողովրդավարություն»
«Հայոց Համազգային Շարժում» հասարակական կազմակերպություններ


Комментариев нет:

Отправить комментарий